Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Ութերորդ տարի. 1903, N4, յուլիս-օգոստոս. - Թիֆլիս, 1903, տպարան Ա. Քութաթելաձէի: Շապիկը բաց մոխրականաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ ՝ վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 5-ի վերևի և էջ 164-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանիր սև թանաքով կնիքը: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Համարը մաշված է, մասնատված և պակասավոր՝ չկան վերջին էջերը՝ սկսած էջ 167-ից: : Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  167 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-18