«Երեկոյան Երեւան»-91 /8956/., «Հիշողություն, որ պատմություն է»էջ`-4րդ

«Երեկոյան Երեւան»-91 /8956/., «Հիշողություն, որ պատմություն է»էջ`-4րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Գրքերի աշխարհում» խորագրի ներքո հոդվածագիրը գրախոսել է Ե. Չարենցի մանկության ընկեր, վաստակաշատ բժիշկ, փոխգնդապետ, Լենինի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի շքանշանների ասպետ, Չարենցի տուն-թանգարանի բարեկամ Արտաշես Ալեքսանյանի «Կարս, 1920-27 թվականներ» հուշերի երկրորդ գիրքը, որը թեեւ անձնական հուշերի ու տպավորությունների շաղախ է, այդուհանդերձ արտահայտում է ժամանակաշրջանի մթնոլորտը, կացության հոգեբանությունը: Մի ընտանիքի օրինակով գրքի հեղինակը ներկայացնում է այն օրերի ընդհանրական պատկերը` սերունդներին հաղորդելով մեր ժողովրդի մի հոծ հատվածի ապրած ողբերգական պատմությւոնը: Այդ տարիների քեմալականների սրի ու ավատառության ասպարեզ էին դարձել Արեվելյան Հայաստանի քաղաքները, այդ թվում ` Կարսը: Գրքի հեղինակը նկարագրել է կարսեցիների տվյալները ու սարսափները...Ոմանց հաջողվում է փախչել Ալեքսանդրապոլ` հարազատների դիակները թողնելով Կարսում: Շնորհիվ սովետական իշխանության տասնյակ հազարավոր որբեր գտան իրենց ապահով կյանքը եւ ապագան,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գ. Մինասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4244 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6491