Ռեգինա Ղազարյան եւ Վալյա /Վառվառա/ Պետրոսյանը

Ռեգինա Ղազարյան եւ Վալյա /Վառվառա/ Պետրոսյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վալյա /Վառվառա/ Պետրոսյանը Ռեգինա Ղազարյանի բարեկամուհի Սեդա Պետրոսյանի մայրն է: Վայլա Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է Կույրերի կոմբինատին կից դպրոցում որպես մանկավարժ: Մուգ գույնի հագուստով է, Ռեգինան բաց գույնի պիջակով, որի տակից նկատելի է հյուսած, ծակոտկեն բլուզը: Երկուսի մազերը հետ են սանրած: Ռեգինայի պիջակին ամրացրած է Հայրենական Մեծ պատերազմում պարգեւատրված մեդալների նշանը: Նկատելի է Ռեգինայի աջ հոնքի վերջում եւ ձախ այտին՝ քթի մոտ մուգ գույնի խալերը /նշանները/: Ռեգինա Ղազարյանը ծնվել է 1915թ. ապրիլի 17-ին, մահացել է 1999թ. նոյեմբերի 6-ին թաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շահումյանի կենտրոնական գերեզմանատանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 424 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7334