«երեկոյան Երեւան»-242 /9107/., գրախոսություն., «Հայոց դասականների աշխարհում»էջ` 3-րդ

«երեկոյան Երեւան»-242 /9107/., գրախոսություն., «Հայոց դասականների աշխարհում»էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրախոսությունը վերաբերում է Հայ նոր գրականության վաստակաշատ հետազոտողներից պրոֆեսոր Վաչե Պարտիզունու «Պայծառ համաստեղություն» նոր ժողովածուին, ուր ուսումնասիրությունները տարբերվում են գիտական հարցադրումներով: Հոդվածագիր- գրախոսողը ուշադրություն է բեւեռել նաեվ «Վ. Տերյանը եւ Ե. Չարենցը» ուսումնասիրությանը, ուր հեղինակը անդրադարձել է պրոբլեմի նոր տեսանկյան գտնելով , որ գրողների գրական կապերը քիչ ուսումնասիրված բնագավառ է եւ շեշտը պիտի դնել հատկապես ստեղծագործական կապերի վրա: Հեղինակը եզրակացությունը պարփակել է Ե. Չարենցի ասածով. «Չլիներ Տերյանը, ես չեի լինի»: Գրախոսը չի համաձայնում Չարենցի` Տերյանին տված նրա առարկության հետ: «Էպիքական լուսաբացի» լիլիքական անտրակտ»-ի «Կեսգիշերային Էսքիզ»-ից «Այն խեղճ պոետը», արտահայտում են ոչ թե ստեղծագործությունը, այլ անձնական կյանքը, իսկ որպես պոետ նա Ե. Չարենցի համար պոետ արեվավոր, երգեր հրատոչոր ստեղծող հեղինակ,- ավարտում է իր միտքը Մ. Մելքոնյանը: Լույս է տեսել գիտական ուսումնասիրությունների մի բարձրարժեք ժողովածու: Հեղինակ՝  Մ. Մելքոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4346 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6603