«Սովետական գրականություն» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղինի եւ նարնջագույնի համադրությամբ ամսագիր: 7-րդ էջին Գ.Մահարու «Մուտք» (դրամատիկական քանդակ) երկն է: «Գործող անձեր»-ում կա Չարենց: Դռների մեջ երեւում է սպասյակը եւ հաղորդում Եղիշե Չարենցի գալուստի մասին: «Հյուրերը սեւեռում են իրենց ուշադրությունն ու հայացքը դեպի դռները զանազան տրամադրությամբ: Ներս է մտնում երիտասարդ Չարենցը, որն այն ժամանակ այնքան մտքեր էր հուզել: Հագնված է հասարակ, կեպին՝ ձեռքին:Դեմքը թախծոտ: Կեռ քթի տակ՝ կոտրված մի ժպիտ: Իր սուտ եւ թափանցող հայացքով ընդգրկում է տեսարանը: Լռություն»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1271 129 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2526