Երգեր, առակներ, հանելուկներ, թերահավատություններ Խոտրջրո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երգեր, առակներ, հանելուկներ, թերահաւատութիւններ Խոտրջրոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաւաքեց Հ. Մ. Հ. Գաւառացի. Երգեր, առակներ, հանելուկներ, թերահաւատութիւններ Խոտրջրոյ. - Թիգլիս, 1904, տպարան Կ. Տավարտկիլաձէի: Շապիկը բաց կանաչ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա «Ա. Ս. 1906 թիւ Յուլ. 20-ին. А. С.» անհայտ անձի մակագրությունը սև թանաքով, իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Վերջին՝ լրացուցիչ էջ Բ-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 41-ին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված: Էջ՝  136 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  21 Կազմող՝  Գավառացի Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/635