Երաժշտության պատմություն: Ձեռնարկ ուսանողների և ին...
Երաժշտության պատմություն: Ձեռնարկ ուսանողների և ինքնուսների համար
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Երաժշտութեան պատմութիւն: Ձեռնարկ ուսանողների եւ ինքնուսների համար
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ռիխարդ Ֆուքս. Երաժշտութեան պատմութիւն: Ձեռնարկ ուսանողների եւ ինքնուսների համար. Փոխադրեց գերմաներէնից Սպիրիդոն Մելիքեան. Հրատարակեց Ղ. Յ. Մելքումեան. - Թիֆլիս, 1916, տպարան «Էպօխա», Մուզ. պեր. N8: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ պ. Յովհաննէս Թումանեանին թարգմանչից. 1917 թ. յունիս 10»: Էջ 3-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարներ՝ Մոցարտի, Բրամսի, Հայդնի և այլ մեծ կոմպոզիտորների: Գրքի վերջում՝ «Հավելվածում» (էջեր 139-144), տպագրված է Հայ երաժշտության պատմությունը: Կռնակի հատվածը մաշված է, գիրքը մասամբ մասնատված է:
Հեղինակ՝ Ֆուքս, ՌիխարդԹարգմանիչ՝ Մելիքյան ՍպիրիդոնԷջ՝ 144Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916Լայնություն (սմ)՝ 15,7Երկարություն (սմ)՝ 23,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/630