Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր ընտանիքով

Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր ընտանիքով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Ե.Չարենցի քույրը՝ Աննան իր ընտանիքով Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աննայի կողքին նստած է ամուսինը՝ դերձակ Աբրահամը, ոտքը ոտքին դրած: Երեխաները կանգնած են՝ Արաքսին զույգ ձեռքով հենված է սեղանիկին, Տիգրանը կանգնած է ծնողների հետեւում, իսկ Անդրանիկը ձախ ձեռքը դրել է հոր ուսին, մյուս ձեռքին ունի սպիտակ թղթապանակ, կարճ տաբատով է, շեկ, կողք սանրած ուղիղ, կարճ մազեր ունի: Աննան մուգ հագուստ է կրում՝ սպիտակ օձիքով, մազերը՝ ուղիղ, հետ սանրած, հաճելի դիմագծերով, աջ ձեռքով բռնել է սեղանիկին հենած ձեռքը: Աղջիկը՝ Արաքսին կարճ, մինչեւ ականջները հասնող մազերով է, կարճթեւ /ցանցավոր/ թեւուվ, մուգ հագուստով է, կրում է շղթա՝ խաչով: Տիգրանը կոստյումով է սպիտակ վերնաշապիկով, մուգ փողկապով, մազերը մուգ առատ, հետեւ սանրած: Պինջակի գրպանից մինչ օձիք նկատելի է շղթա եւ փոքր թաշկինակ: Ստվարաթղթին ներքեւում լուսանկարչատան անվանումն է. «Studio Thibus»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 299 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6923