«Սովետական դպրոց»N8, «Այստեղ ապրել է Եղիշե Չարենցը»

«Սովետական դպրոց»N8, «Այստեղ ապրել է Եղիշե Չարենցը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հոդվածագիրը հաղորդում է, որ բացվել էվաղուց սպասված եվ իր արժեքով ու նշանակությամբ անփոխարինելի մի օջախ` Ե. Չարենցի տուն-թանգարանը: Շքամուտքի պատին փակցված է ցուցանակ`«Այս տանը 1932-1937թթ. ապրել է Եղիշե չարենցը» (Տարեթվի մեջ կա անճշտություն. պետք է լինի` 1935-1937թթ. - Ք. Թ.): Վ. Թորոսյանը ներկայացնում է իր այցելությունը թանգարան ու նկարագրում սրահները: Հետաքրքրությամբ են ընթերցվում այն գրությունները, որոնք պատկանում են Չարենցի գրչին` ՀՍՍՀ լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ եղած ժամանակ: Առանձին ներկայացված են բանաստեղծի անձնական գրադարանի այն գրքերը, որոնք մեծ դեր են խաղացել նրա կյանքում: Մասունքի պես թանկ են չարենցի ձեռագիր նամակներն ուղղված Ալ. Մյասնիկյանին, Հ. Թումանյանին եվ այլոց: Հոդվածագիրը հուզմունքով է ներկայացնում Չարենցի մեմորիալ բնակարանը, որը վերականգնվել է այնպես, իմչպես եղել է բանաստեղծի ապրած ժամանակ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վարդանուշ Թորոսյան Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1660 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4403