«Եղիշե Չարենցի դիմանկարը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքը ներկայացնում է Չարենցի ՝ մինչև կուրծք դիմանկարը՝ գլխանկարի ավելի մանրամասն պատկերմամբ, 3/4 թեքվածությամբ: Մազերը և հագուստի եզրագծերը արված են մատիտի ավելի խիտ եվ հաստ գծանկարով, իսկ դեմքը, դիմագծերի անցումները արված են փափուկ, ցանցկեն գծերով: Բանաստեղծի հայացքն ուղղված է ներքև, պատկերված է մտախոհ, փոքր-ինչ անէացած եվ թախծոտ: Ստորին աջ անկյունում՝ Ա. Բաժբեուկ Մելիք. 1936/ I մակագրությունն է «Դոռոգոմու դռուգու Ե.Չարենցու 14/I 936»: Ստորին աջ անկյունում Ա.Բաժ.Մ. ստորագրությունն է : Թուղթը խունացած է : Մակերեսին կան մատիտահետքեր: Գլխանկարի աջ կողմում՝ դեղնավուն հետք: Ունի գեղարվեստական եվ թանգարանային նշանակություն : Փորձագիտական եզրակացություն N 00667 20.05.2013թ.: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1387 57 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ2715