«Եղիշե Չարենցը ընտանիքի հետ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մարտիրոս Սարյանի արվեստին բնորոշ հատուկ, սուղ, երեվույթի հավաք բնութագիրը փոխանցող էքսքիզային աշխատանք է: Ներկայացնում է Ե. Չարենցին իր կանանց հետ: Առաջին կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյան, երկրորդը՝ Իզաբելա Նիազյան - Կոդաբաշյան: Պոետը պատկերված է պրոֆիլով , արեվելյան թասակով, դեմքի, դիմագծերի եվ գլխարկի՝ սանգինայի մատիտագծերի մոդելավորումով: Դիմանկարի 2 կողմերից Արփենիկի եվ Իզաբելայի -Չարենց, ճեպանկարներն են եվ Բուդդայի գլխաքանակը -Ե.Չարենցի անձնական հավաքածուից: Աջ եզրի ստորին հատվածում նկարչի ստորագրությունն է «1933.2.IV Մ. Սարյան»: Դիմերեսին՝ «Ե.չարենց սո սվոեյ սեմյոյ»: Ունի գեղարվեստական եվ թանգարանային նշանակություն; Փորձագիտական եզրակացություն Ն 00665 20.05.2013թ.: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1386 56 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ2714