Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» շարքից 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք ֆոնին` եռանկյունաձև սեղանի շուրջ նստած, երեք տղամարդու ֆիգուր: Դեպի վեր ուղղված եռանկյունու աջ կողմում տղամարդը` լայնեզր գլխարկով, սրածայր բեղերով և կարճ մորուքով: Տղամարդու հագին բաճկոն և փողկապ-թիթեռնիկ, ձախ ձեռքը` սեղանին փռված խաղաքարտերի վրա: Ձախ կողմի տղամարդը ետ թիկնած, գլուխը կիսադեմով շրջված դեպի զրուցակիցը: Բարակ բեղերով, մեծ քթի վրա պենսնե ակնոցներ, ձեռքերը ետևում պահած: Երրորդ տղամարդը պատկերված է կիսադեմով` մինչև ուսերը հատվածով, ուղիղ կենտրոնում` նրանց դիմաց, ֆես արևելյան տիպի գլխարկով, մեծ կոր քթով, բարակ բեղերով, երկար ծխամորճով: Սեղանին փռված խաղաքարտեր, թղթե և մետաղե դրամներ, երկու ըմպանակ և մեկ շիշ: Հեղինակ՝  Յուրի Բաղդասարյան (1937) Նյութը՝  օֆորտ Չափս՝  18x15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/1(2)