Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» շարքից 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք ֆոնին` իրար թիկնած երեք տղամարդու դիմանկար: Կենտրոնում` դիմահայաց տղամարդ, մինչ ծնկները հատվածով, գվարդիական սպայի համազգեստով, ձախ ձեռքը թիկունքում, աջը` առջևում գոտկատեղից բռնած: Մեծ քթով, կիսաճաղատ և սրածայր բեղերով: Աջից` նրան թիկնած գեր տղամարդ կիսադեմով, լայնեզր գլխարկով, վերարկույով, ձեռքը գրպանում և ձեռքի տակ պորտֆել: Մեծ քթի վրա պենսնե, բարակ բեղերով և կախված կրկնակզակով: Ձախից` նույնպես թիկնած, հաստափոր քահանա, աջ ձեռքը «երրորդություն» նշանով վեր պարզած, ձախ ձեռքում գիրք, կրծքին` խաչ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  16x15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/1(1)