«Եղիշե Չարենց - 80» ՀՍՍՀ հանրապետական հոբելյանական հանձնաժողով

«Եղիշե Չարենց - 80» ՀՍՍՀ հանրապետական հոբելյանական հանձնաժողով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հրավիրատոմս Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հրավիրատոմսի դիմերեսին Ե.Չարենցի դիմանկարի (գործ Մ.Սարյան) լուսապատճենն է, դափնեճյուղ: Հանդիսավոր նիստի արարողության նախագահության ներդիրի դիմերեսին Ե.Չարենցի »Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N.N-ին` գրված Երեւանից» ներբողից 6 տող է. «Թե ուղում ես երգդ լսեն...»- 1929թ.: Ներսում նշած է ՉՏԹ հիմնադիր տնօրեն Ն.Բաղդասարյան անունը: Նիստի տեղը, օրը, ժամը: Համերգային ծրարի ներդիրի պահպանիչ- շապիկի դիմերեսին նազանի պարուհիների նկարազարդում է: Հոբելյանական հանդիսությունների օրացույցին պլան-ներդիրը տեղեկացնում է հյուրերի դիմավորման եւ ճանապարհման 1978թ. փետրվարի 1-4-ի օրերի ծրագրի մասին: Հրավիրատոմսն ունի պահպանիչ շապիկ, որի դիմերեսին Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի Հ.Մամյանի նկարազարդումներից մեկի լուսապատճենն է: Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը կայացել է Երեւանում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պատական ակադեմիական թատրոնում: Հրավիրատոմսի շապիկին ՉՏԹ կնիքն է Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2645 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ5764