«Եղիշե Չարենց - 80» ՀՍՍՀ հանրապետական հոբելյանական...
«Եղիշե Չարենց - 80» ՀՍՍՀ հանրապետական հոբելյանական հանձնաժողով
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հրավիրատոմս
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հրավիրատոմսի դիմերեսին Ե.Չարենցի դիմանկարի (գործ Մ.Սարյան) լուսապատճենն է, դափնեճյուղ: Հանդիսավոր նիստի արարողության նախագահության ներդիրի դիմերեսին Ե.Չարենցի »Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N.N-ին` գրված Երեւանից» ներբողից 6 տող է. «Թե ուղում ես երգդ լսեն...»- 1929թ.: Ներսում նշած է ՉՏԹ հիմնադիր տնօրեն Ն.Բաղդասարյան անունը: Նիստի տեղը, օրը, ժամը: Համերգային ծրարի ներդիրի պահպանիչ- շապիկի դիմերեսին նազանի պարուհիների նկարազարդում է:
Հոբելյանական հանդիսությունների օրացույցին պլան-ներդիրը տեղեկացնում է հյուրերի դիմավորման եւ ճանապարհման 1978թ. փետրվարի 1-4-ի օրերի ծրագրի մասին:
Հրավիրատոմսն ունի պահպանիչ շապիկ, որի դիմերեսին Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի Հ.Մամյանի նկարազարդումներից մեկի լուսապատճենն է:
Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը կայացել է Երեւանում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պատական ակադեմիական թատրոնում:
Հրավիրատոմսի շապիկին ՉՏԹ կնիքն է
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2645
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ5764