«Գրական թերթ» N31,  «Չարենցը և ժամանակը»

«Գրական թերթ» N31, «Չարենցը և ժամանակը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ» խորագրի տակ հոդվածագիրը անդրադառնում է Չարենցի ապրած ու ստեղծագործած ժամանակաշրջանի սկիզբն ու գալուստը: Ժամանակի նոր շնչին ու եռքին ունկնդիր բանաստեղծը կյանքի մութ, բայց անհուն խորհրդի մեջ տեսնում էր բորբոքվող մրրիկ, հրդեհ: Մեջբերվում է տողեր. «Մութ է խորհուրդը կյանքի...» բանաստեղծությունից: Խ.Պողոսյանը Չարենցի «Գիրք ճանապարհի» վերջին մատյանը համարում է բանաստեղծի պոեզիայի հանրագումարային գիրք, ուր ժամանակի չարենցյան զգացումը հասնում է առավելագույն շիկացման: Մեջբերում է տողեր «Չի ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ» երկից: Չարենցին ծնեց իր ժամանակը, իր դարը: Նա էլ իր կյանքով, արյունով ու ոտով ողջանվեր նրանը եղավ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Խաչիկ Պողոսյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1949 431 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4820