«Դրուժբա նարոդով» N4

«Դրուժբա նարոդով» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  ''Дружба народов'' N4 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ մոխրագույնի համադրությամբ կազմին Խ.Լարետեյ «Սրեդի պտից» աշխատանքի վերատպությունն է: «Կրիտիկա» բաժնում Սուրեն Աղաբաբյանի «Ս էպոխոյ սլիտսյա վ էտոմ սուտ», «Էստետիչեսկոե կրեդո Չարենցա» գրախոսությունն է: Հեղինակը նշում է, որ (էջ 247-256) Չարենցի սուր միտքը անդրադարձել է հայրենի եւ համաշխարային պոեզիային, տարբեր դարաշրջանների գրական բարձր նվաճումներին, Արեւելքի եւ Արեւմուտքի տարբեր ժողովուրդներին, դարերի փորձում ձգտելով գտնել հենարան՝ արվեստը նորացնելու նպատակով: Պատմության բեկման շրջանում ստեղծվել են Չարենցի «Էպիկական լուսաբաց» եւ «Լիրիկական անտրակտ» երկերը (1927-1932թթ): Գրախոսը մեջբերում է բանաստեղծի ստեղծագործություններից բազմաթիվ տողեր, վերլուծում «Ի՞նչ է պոեզիան. հասկացությունը: Այս հարցի լուծումը Չարենցի մոտ մենք գտնում ենք «Իմ մուսային» երկի մեջ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Հեղինակ՝  Главнуй редактор Сергей Баруздин, первый заместитель Леонард Лавинский. Էջ՝  288 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 Չափս՝  25 x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1300 463 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5426