թերթի պատառիկ «Գրական թերթ»N37

թերթի պատառիկ «Գրական թերթ»N37

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Հովհ. Շավարշը ներկայացնում է իր հիշողությունները որբանոցում ապրած իր տարիներից: Փոքրուց է ծանոթացել հայ դասականներին` անվերջ կարդալով նրանց գրքերը: 1922թ. առաջին անգամ կարդացել է Չարենց և ավելի ուշ հանդիպել նրան, ով իր վրա թողել է բացառիկ տպավորություն: Շավարշը նկարիչ էր և շատ էր սիրում Կոջոյանի արվեստը եվ նրա «Գիրք ճանապարհի»-ի նկարազարդումները: «Ես հպարտանում եմ, որ եղել եմ նրա ժամանակակիցը և մտերիմներից մեկը»,-վերջացնում է իր հոդվածը Հովհաննես Շավարշը: Պատառիկի վրա կա Ռ. Ղազարյանի նատյուրմորտ«Եղիշե Չարենցի իրերը» աշխատանքի լուսանկարը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  356 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ264