Դուռ ծածկով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երկթեք ծածկով դուռ: Ծածկի տակ, դռան աջ և ձախ կողմում կա մետաղե եռանկյունաձև հենակ՝ բուսական զարդանախշերով: Ծածկի ներքևի մասի վրա զուգահեռ շարված են տախտակներ՝ իրարից հավասարաչափ հեռացված: Ծածկի այդ մասն ավարտվում է զարդանախշով: Ծածկի ձախ կողմում երևում է կարճ ջրատարը: Դուռը երկփեղկ է, որոնց վրա կան հորիզոնական նեկական բռնակներ: Դուռն ունի երեք մաս. վերին մասը շրջանակն է, որն առնված է երկաթյա ճաղի մեջ: Դռան միջին մասը ապակեպատ է, առնված երկթեք ծածկով ուղղանկյուն շրջանակի մեջ: Շրջանակի մեջ կա բուսական նախշերով մետաղավանդակ: Դռան ներքևի մասում կան 2 ուղղահայաց և մեկ ուղղահայաց երկթեք պատկերներ՝ շրջանակներով: Ուղղահայաց և հորիզոնական պատկերների մեջ կա զարդարուն շերտ: Դռան կենտրոնում վարից վեր կա թեք նախշերով ձող: Երևում է 37 համարը: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178