Վզնոց- կրծքազարդ

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է խոշոր գործվածքով շղթայից,որը հավասար հեռավորությամբ մեջընդված է օղակներով: Ներքին եզրում շղթային երկու կանթերով ամրացված է կրծքազարդը, որը շրջանաձև է: Արտաքին մասում ունի շրջանաձև, պարուրաձև զարդնախշեր, հնգաթև աստղ զարդնախշը կենտրոնում ունի մուգ գույնի կարմիր քար: Կրծքազարդի ներքին եզրում ամրացված է գմբեթանման ուռուցիկ զարդ, որի երկու կողմից հավասար հեռավորությամբ տեղադրված են երկու կանաչ գույնի քարեր: Կրծքազարդից օղակներից միջոցով կախված են հինգ հատ «20» կոպեկանոց մետաղադրամներ: Քաշ (գր)՝  66.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդարի սկիզբ Նյութը՝  արծաթ,ապակի Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4120/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-532