Դոն կիխոտ(1977)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կիսավերացական հորինվածք: Կուբիստական մտածողությամբ, երկրաչափական պատկերներով լուծված երկու կոնտրաստ դիմապատկերներ: Մեկը՝ ընգծված ուղղանկյուն ուղղահայաց քառակուսի, վերևում կամարաձև գանգի հատվածով, ներքևում՝ մորուքի երկու ճյուղավորված հատվածով:Մյուսը՝ իդեալական կլոր, ձախ աչքի հատվածով՝ նախորդ դեմքի մորուքի ետևում թաքնված, կլոր աչքերով, կլոր քթով և կլոր բերանի մի հատվածով: Դիմապատկերների շուրջբոլորը երկրաչափական բծերով վերացական հորինվածքներ: Կտավի ստորին հատվածում երկնագույն քառակուսու մեջ պատկերված է ձիու գլխի պրոֆիլ հիշեցնող պատկեր՝ մռութով ներքև: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  119*90 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-206/1