Դիմակահանդես /Դիմակների խաղ/ (1977)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ողջ կտավի մակերեսով երկրաչափական պատկերներով և գունաբծերով վերացական հորինվածք, որոշ դիմապատկերային էլեմենտներով: Կենտրոնից դեպի ձախ՝ քառակուսու մեջ դեմք հիշեցնող կլոր շրջան, կարմիր և դեղին կիսադեմերով և քթի ու բերանի ձախ հատվածներով:Քառակուսու վերևում ծաղկաման, կամ ատոմակայանի բլոկ հիշեցնող պատկեր: Քառակուսու ներքևում ուղղանկյուն քառակուսու մեջ նշաձև աչք՝ տակը զիգզագներ: Դեպի աջ՝ դեղնավուն քառակուսու մեջ կլոր շրջան՝ կարմիր, կանաչ, դեղին և կապույտ երկրաչափական գունաբծային պատկերներով: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  105*85 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-206/2