Դարբնոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է դարբնոցը աշխատանքային պահին: Արհեստավորներից մեկը քուրան է խառնում, մյուսը՝ փուքսը փչում, երրորդը զնդանի վրա մետաղ է ծեծում: Մի պատանի մամլիչի վրա ամրացված մետաղն է խարտում: Ձախ կողմում, շեմքի սյանը հենված է գյուղացու տարազով մի մարդ: Պատերից կախված են մետաղյա իրեր: Հեղինակ՝  Երմակով Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  22.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  16.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2014/14 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-20