Ասեղնագործության նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է՝ բամբակյա կանվա կտորից՝ ուղիղ եզրերով: Եզրերը ծալված կարված են: Վերին ուղղանկյուն հատվածի մեջ խաչկար տեխնիկայով ասեղնագործված է հայերեն այբուբենի տառերը: Կենտրոնական հատվածի մեջ՝ անգլերեն այբուբենն է, սրանից ներքև՝ ուղղանկյունը բաժանված է երեք մասի, կենտրոնում՝ շեղանկյան մեջ հայերեն Հ.Ա տառեր և 1897 թվագիր արձանագրություն է ասեղնագործված, մյուս երկուսում՝ ոճավորված բուսանախշեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892թ. Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  65 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7037/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3101