Գրքույկ գեղաթերթիկով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրքույկ՝ գեղաթերթիկով.Հայաստանի եկեղեցիները: Գրքույկը 12 էջից է: Գրքույկի մեջ հայերենով և անգլերենով համառոտ տեղեկություն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների մասին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Զվարթնոց: Գրքույկի կազմին այդ չորս հուշարձանների համախմբված պատկերն է: Հաջորդ էջերին համապատասխանաբար երկլեզու տեղեկությանը կից պատկերված են լուսանկարները տարբեր դիրքերից՝ իրենց հատակագծերով: 11-րդ էջում տեղադրված է այդ 4 հուշարձանների պատկերներից կազմված գեղաթերթիկը՝ 4 նամականիշներով: Նամականիշների անվանական արժեքը 70 ՀՀ դրամ է, թողարկման տարեթիվը՝ 2009: Վերջին էջում Հայկական մանրանկաչությունից մի հատված է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արգենտինա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  գրքույկը՝ 10 x 20 սմ, գեղաթերթիկը՝ 6,8 x 14,4 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17766-6 (1-5)