Գեղաթերթիկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գեղաթերթիկ՝ նամականիշներով և ծրարով: Հայաստան- Հնդկաստան համատեղ թողարկում: Գեղաթերթիկի կազմը մոխրագույն է, վրան հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստանի նամականիշներ», որոնց մեջտեղում՝ ոճավորված զարդանախշ է։ Ստորին հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայփոստ»։ Գեղաթերթիկի առաջին էջին առկա են Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկման 2 նամականիշ, որոնք ներկայացնում են ազգային պարեր: Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք սարեր ջան» քնարական ժողովրդական երգը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Գեղաթերթիկի երկրորդ էջին կար ծրար՝ վրան փակցված այդ երկու նամականիշները: Ծրարի վրա պատկերված են Էջմիածնի Մայր տաճարը Վաղարշապատում և Թաջ Մահալը Ագրայում: Անվանական արժեքն է՝ «280 ՀՀ դրամ»: Ձևավորումը՝ Վահագն Մկրտչյանի («Հով արեք» պար) և («Մանիպուրի» պար): Ստեղծման/Արտադրման վայրը՝  ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  23 x 23 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17766-5 (1-5)