«Գրքերի աշխարհ»» N2  «Չգերազանցված հրատարակիչը», «Ինչ կասեր Չարենցը»

«Գրքերի աշխարհ»» N2 «Չգերազանցված հրատարակիչը», «Ինչ կասեր Չարենցը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Չարենցի երկերի՝ Աշոտ Սահրադյանի ռուսերեն թարգմանություններն են՝ «Բեսսոնիցա», «Տրիոլետ Արպիկ», «Բարիշնե X»: 4-րդ էջում Ս.Աղաբաբյանի «Եղիշե Չարենց» մենագրության II գրքի «Հայրենի մշակույթի հերկերում» գլխից մի հատված է: Այն ընդգրկվում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության 1924-1937թթ: 6-րդ էջում «Սովետական գրող» հրատարակչության դիրեկտոր Վ.Բալայանի հարցազրույցն է «Գրքի տեխնիկական խմբագիր» Վլադիմիր Խաչատրյանի և արվեստագիտության թեկնածու Լևոն Խալաթյանի հետ՝ Չարենցի բանաստեղծությունների և պոեմների հոբելյանական ժողովածուի հրատարակության վերաբերյալ: Զրուցում են այն մասին, թե ինչ կասեր Չարենցը, եթե տեսներ...»: Փոխանակում են կարծիքներ՝ Հոկտեմբերի ձևավորման, պոլիգրաֆիական մտահղացումների կառուցվածքի մասին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2133 572 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5159