«Գրքերի աշխարհ» N 6,    «Արդի կեղծանունների բառարան»

«Գրքերի աշխարհ» N 6, «Արդի կեղծանունների բառարան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  8-րդ էջում Սուրեն Վահունին անդրադառնում է իր ազգանվան ծագումնաբանությանը: Ապա՝ ներկայացնում է հուշերը՝ 1925թ. Ե.Չարենցի հետ հանդիպումը: Կիրովականից Վահունին գալիս է Երևան՝ Չարենցի մոտ: Այդ ժամանակ նա ապրել է «Նոյեմբեր» թերթի խմբագրության դիմացի տանը: Միջանցքում Վահունին տեսնում է՝ մի տարօրինակ մարդ ծալապատիկ նստել է աթոռին, գիրք է կարդում: Հարցնում է, թե Չարենցին որտեղ կարող է տեսնել, որ իր բանաստեղծությունները կարդա նրան, չիմանալով, որ զրուցում է Չարենցի հետ: Գ.Մահարին և Չարենցը որոշում են Վահունուն ընդունել գրական միության անդամակազմ, չնայած, որ Վահունին 15 տարեկան էր: Այդ պատճառով Չարենցը փակագծում ավելացնում է «թեկնածու»: Վահունու անդամատոմսը պահվում է Չարենցի տուն-թանգարանում: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Սուրեն Վահունի Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1924 392 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4760