Գրչի հանաքներ

Գրչի հանաքներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գրչի հանաքներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ալէքսանդր Ծատուրեան. Գրչի հանաքներ. - Մոսկուա, 1901, տպարան Ք. Բարխուդարեանի: Շապիկը բաց հարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ սև-սպիտակավուն գույներով պատկերված է գիրքը ձեռքին մի աղջնակ, վերևում և ներքևում տպագրված են հեղինակի անունն ու գրքի վերնագիրը: Վերջին կազմերեսին ռուսերեն լեզվով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Պ. Յովհաննէս Թումանեանցին յարգանքի նուէր հեղինակից. 22 մայիսի 1901 Մոսկուա»: Կազմերեսները խունացած են, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Ծատուրյան Ալ. Էջ՝  94 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/165