«Գրական թերթ»N8 «Նոր մենագրություն Մահարու մասին»

«Գրական թերթ»N8 «Նոր մենագրություն Մահարու մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջի հոդվածը Կ. Աղաբեկյանի «Գուրգեն Մահարի» մենագրության մասին է: Հեղինակը համոզիչ փաստերի միջոցով ներկայացնում է Մահարու բարդ անհատականությունը եվ նրա կյանքի եվ ստեղծագործության ուղին: Հեղինակը գրողի տաղանդի ձեվավորումը կապում է ժամանակի պահանջների հետ: Ուղի հարթողը Չարենցն էր: Չարենցը նրա մեջ տեսավ այն բանաստեղծին, որը կենսական թարմություն էր բերում 20-ական թվականների պոեզիային: 3-րդ էջում տեղադրված գրախոսականը երգահան, «Ես իմ անուշ Հայաստանի» երգի հեղինակ Աշոտ Սաթյանի մասին է: Լրանում է նրա70-ամյակը: Նա բազմաթիվ երգերի հեղինակ է, ներկայացումների եվ կինոների երաժշտության հեղինակ: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Ավ.Իսահակյան փող., 28 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976 Չափս՝  59,5x42սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1948 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4800