Հարցաքննության արձանագրություն` Մկրտիչ Գրիգորի Հարությունյանի (Արմենի)

Հարցաքննության արձանագրություն` Մկրտիչ Գրիգորի Հարությունյանի (Արմենի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մկրտիչ Գրիգորի Հարությունյան (Արմեն) -1906-1972 Գրող` բարձրագույն կրթությամբ: Արձանագրությունից տեղեկանում ենք Մ. Արմենի տված ցուցմունքներին Հայաստանի գրողների հակախորհրդային - ազգայնամոլական խմբին հարելու վերաբերյալ` սկսած 1932թ.: Իր պատասխանում Մ. Արմենը հաստատել է արցադրումը` նշելով խմբի կազմում իր, Մահարու, չարենցի, Բակունցի անունները: 1933-ին «Գրական թերթ»-ում տպագրած իր հոդվածը` «Չարենցի եվ հարակից հարցերի մասին», խմբի պլատֆորմն էր: Խումբը դժգոհ էր Հայաստանում իրականացվող տնտեսական դրվածքից` նշելով` Անդրկենտկոմի ղեկավարության վատ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: 1943-ի հուլիսին ՀԳՄ համագումարի օրերին հեռացել է խմբից` հիասթափվելով խմբի անդամներից եվ համագումարում Արիսյանի ելույթի պատճառով, որը կտրուկ քանդակել է իրեն եվ իր «Երեվան» գիրքը որպես ազգայնամոլական - նացիոնալիստական ստեղծագործություն: բանաստեղծությունը օգուտ է տվել իրեն, որից հետո գիտակցել է սխալները, Մ. Արմենը նշել է, որ խմբի գորշունեությունը Չ-ին եվ Բակունցին չի բավարարել եվ նրանք փնտրել են նոր կապեր եվ կազմակերպչական նոր ձեվեր: Ընդգծել են խմբում Ալազանին, Նորենցին, Վանանդեցուն եվ նրանք պատրաստվել են համագումարին: Հարցաքննել է Պակ-ի ավագ լեյտենանտ Նիկողոսյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7243 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7243