«Գրական թերթ» N9

«Գրական թերթ» N9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հաղորդվում է հետեւյալը. «Երևանի N36 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործություններին: Երեկոյին ներկա էին գրողներ Մ.Արմենը, Վ.Ալազանը, Վ.Նորենցը, Վ.Տալյանը, Լ.Ասմարյանը, Ա.Պողոսյանը: «Չարենցի կյանքի և ստեղծագործության մասին» զեկուցեց 10-րդ դասարանի աշակերտուհի Ֆ.Նազինյանը: Երեկոյին լսվեցին նաև «Ռևոլուցիոն մոտիվները Չարենցի պոեզիայում», «Չարենցը դաշնակցության դեմ» զեկուցումները: Հետաքրքիր անցավ 10-րդ դասարանի աշակերտուհի Է.Ջավադյանի զեկուցումը՝ «Լենինի կերպարը Չարենցի ստեղծագործություններում» թեմայով: Այնուհետև հանդես եկան երեկոյին ներկա գտնվող գրողները, որոնք աշակերտությունը դիմավորեց ջերմությամբ...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1243 207 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2405