«Սովետական գրականություն» N 8

«Սովետական գրականություն» N 8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Ա. Գրիգորյանի «Ինգրիտի դիմանկարը» աշխատանքի վերատպությունն է: 150-րդ էջում Ստեփան Զորյանի անտիպ հուշերն են Ե. Չարենցի մասին, գրված 1941թ.: Տպագրված են հատվածաբար Զորյանը գրում է 1918 թ. Թիֆլիսի «Մշակ» խմբագրատանը Չարենցի հետ հանդիպման մասին: Պատմում է հուշեր՝ Չարենցի եւ Արփենիկի ամուսնության մասին: Հարսանեկան ճաշին /սեղանիի շուրջ 4 հոգի/ մասնակցել է նաեւ Զորյանը: Հոդվածագիրը խոսում է 20-ական թթ. Չարենցի բանախոսությունների մասին, «Ռոմանս անսեր»-ի եւ այլնի մասին: 161-րդ էջին Ե. Չարենցի նամակն է Ստ. Զորյանին գրված 25.VIII 1922թ. Երեւանում: Վերնամասում նշված է «Երեւան Ղարաքիլիսա»: Չարենցը խնդրում է օգնել կնոջը՝ Արփենիկին եւ Շուշանիկ Կուրղինյանին Ղարաքիլիսայից Դիլիջան գնալու: Հրավիրում է Զորյանին՝ Երեւան: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1946 338 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4797