Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում Հրանտ Թամրազյանի «Բանաստեղծի ճանապարհը» հոդվածն է բանաստեղծության ասելիքի, իմաստի, աշխարհին բան հաղորդելու կարևորության մասին: Հոդվածագիրն անդրադառնում է Ե.Չարենցի «Տաղարան» շարքին: Նշում է, որ բանաստեղծը ներքին վեճ էր մղում. «Հիմի շատ են երգիչները, հոգուս ուզած տաղը չկա»: Բանաստեղծության մեջ պետք է ստեղծվի հայ սերնդի հոգու պատմությունը, սիրո, ցավի կորստի մթնոլորտը: Ժամանակին Չարենցը բնորոշել է բանաստեղծության կոչումը և նրա երազը. «Ես ուզեցի երգել երգը աստծու, երգել երգը պայծառ սիրո և հացի...»: Հոդվածագիրը նշում է, որ ավել կամ պակաս հաջողությամբ, այս ուղին շարունակում են նոր բանաստեղծները և ստացվում է իսկական պոեզիա՝ բնական գույներով, ներքին պատկերով, հոգեբանական նրբերանգով:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
178 35
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ166