«Գրական թերթ» N26

«Գրական թերթ» N26

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Սեդա Վերմիշեւայի «Թարգմանության վարպետությունը» հոդվածն է՝ թարգմանչուհի Տատյանա Սպենդիարովայի թարգմանական արվեստի վերաբերյալ: Հրատարակված հատընտիրում տեղ են գտել բազմաթիվ հայ գրողների ստեղծագործություններ: Հոդվածագիրը նշում է, որ մի շնչով են թարգմանված Ե.Չարենցի ութնյակները, չարենցյան ջերմությամբ են հնչում տողերը: Մեծ վարպետությամբ է թարգմանված «Քամին» սրընթաց բանաստեղծությունը: 4-րդ էջում «Լե Լեթր ֆրանսեզը» Մարտիրոս Սարյանի մասին հաղորդագրությունն է՝ նկարչի մահվան առիթով: Խոսելով Սարյանի նատյուրմորտների, դիմանկարների, ինքնանկարների առանձնահատկությունների մասին, հոդվածագիրը հիշատակում է Ե.Չարենցի, Կատարինե Սարյանի, Լուսիկ Սարյանի դիմանկարները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  174 34 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ165