Գրական թերթ» N31., «Ուրախ, տխուր գրողը»

Գրական թերթ» N31., «Ուրախ, տխուր գրողը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Ս. Աղաբաբյանը խոսում է ժամանակակիցների մեջ ամենաուրախ և ամենատխուր գրողի գրչի, նրա մարդկային նկարագրի մասին: Խոսքը ինքնատիպ ու մեծահոգի Գուրգեն Մահարու մասին է, ով շատ մտերիմ է եղել Ե. Չարենցի հետ: Հոդվածում հեղինակը գրում է. «Այս դրոշի տակ անցավ Մահարու գիտակցական կյանքը,- և այն պայծառ օրերին, երբ Չարենցի, Բակունցի ու մյուսների հետ տանջանքով երկնում էր նոր երգի հունը...»: Պատահական չէ, որ Չարենցը Մահարու «Մրգահասը» դիտել է որպես խորհրդային գրականության առաջին սուրհանդակը և ձոնել իր կրտսեր գրչընկերոջը ջերմ տողեր. «Երգերդ աղբյուր են զուլալ՝ Մեր երկրի սրտից բխած...»: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 260 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2459