«Երեկոյան Երեվան»N252, Աբաս Իսահակյան «Իսահակյանի կերպարը ընծայագրերում»

«Երեկոյան Երեվան»N252, Աբաս Իսահակյան «Իսահակյանի կերպարը ընծայագրերում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածի հեղինակը ընդգծում է Իսահակյանի սերտ կապը գրքերի աշխարհի հետ: Նա իր կյանքի մեծ մասը անցկացրել է ընթերցանությամբ: Շիրակում ունեցել է հսկայական գրադարան. հայերերն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն , իտալերեն գրքերի կողքին տեղ են գտել նաեվ ճշգրիտ գիտությունների գրքեր` ֆիզիկա, աստղաբաշխություն... Քիչ չեն նաեվ մակագրություններով գրքերը, Իսահակյանին նվիրված գրքերի շարքում տեսնում ենք մակագրություններ Գր. Զոհրապից, Ստ. Շահումյանից, Գ. Մահարուց, Մ. Արմենից, Հ. Շիրազից եվ շատ ուրիշներից: Իհարկե ամենաուշագրավը Ե. Չարենցի «Էպիքական լուսաբաց» գրքի մակագրությունն է: «Ավետիք Իսահակյանին, հայ պոեզիայի մեծ Վարպետին, խոր սիրով ու հարգանքով: Չարենց-30թ»: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975 Չափս՝  59 սմ x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1655 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4379