«Գրական թերթ» N22

«Գրական թերթ» N22

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Ազգային ճակատագրի և հեղափոխության մեծ բանաստեղծը» («Չարենցյան ընթերցումներ») հաղորդագրությունն է, ուր խոսվում է համալսարանի ռեկտորի նիստերի դահլիճում 17-18-ը կայացած ընթերցումների մասին: Կարդացվել են հետաքրքիր զեկուցումներ, որոնք նվիրված էին Չարենցի ստեղծագործական ճանապարհի, գեղագիտական դավանանքի, պատմական ժամանակաշրջանի ու նրա ստեղծագործության փոխհարաբերության, բանաստեղծի քաղաքացիականության, գրական կապերի և այլ հարցերի քննությանը: Հանդես են եկել Հ.Թամրազյանը, Ս.Աղաբաբյանը, Հ.Ֆելեքյանը, Գ.Անանյանը, Վ.Գաբրիելյանը, Ա.Մարությանը, Ժ.Քալանթարյանը և բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը՝ «Չարենցը ձեռագրերում» զեկուցումով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  203 45 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ176