«Գրական թերթ» N16

«Գրական թերթ» N16

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Գ.Թաթոսյանի «Մի քանի դիտողություն Ե.Չարենցի ռուսերեն նոր գրքի մասին» հոդված է, ուր խոսք է գնում բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ հրատարակված ժողովածուի մասին (կազմող՝ Գ.Էմին): Հեղինակը ցավով նշում է, որ այն ձերբազատված չէ թարգմանական թերություններից: Ընդգրկված են Չարենցի վաղ շրջանիերկերը: Հոդվածագիրը մեջբերում է «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար...» բանաստեղծության Ա.Տարկովսկու թարգմանությունը, ուր անչափ հեռու է բնագրից ոճով ու պատկերային համակարգությամբ: Ապա վերլուծում է Չարենցի «Դու իմ գարնան առավոտ» երկը, զուգահեռ անցկացնելով Տարկովսկու թարգմանության հետ: Լավ թարգմանություններ ունեն Վ.Լիֆշիցը, Վ.Սոկոլովը, Մ.Պավլովան եւ ուրիշներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  134 8 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ139