«Գրական թերթ» N11

«Գրական թերթ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջին Եղիշե Պետրոսյանի «Գրականագետի վաստակը» հոդվածն է, ուր խոսվում է գրականագետ Սիմոն Հակոբյանի գրական ուսումնասիրությունների մասին: Ե.Չարենցին նվիրված աշխատության մեջ Հակոբյանը գրում է. «Արվեստի առաջին նախնական պայմանն այն է, որ նա իրականության գեղեցիկ արտահայտություն լինի»: Ե.Պետրոսյանը խոսում է Վիեննայում հրատարակվող «Արեգ» ամսագրի (Ս.Հակոբյան) գործունեության մասին (1922-1924թթ): Սփյուռքահայ մամուլից առաջինն էր, որ տպագրում է Չարենցի «Դեպի ապագան», «Ամենապոեմ», «Երգ ժողովրդի մասին» պոեմնեը: 1922թ. լույս են տեսնում հայ գրողների, այդ թվում «Չարենց» արժեքավոր ուսումնասիրությունները և գրախոսություններ՝ նվիրված գրականության նշանավոր դեմքերին: Բաքվում, Գյանջայում ստեղծագործել են Ե.Չարենցը, Ալ.Շիրվանզադեն և այլոք: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  197 41 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ172