«Գրական թերթ» N13

«Գրական թերթ» N13

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Հ.Բախչինյանի «Ժամանակակցի խոսքը Չարենցի մասին» հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է 1926թ. Արտաշես Կարինյանի հրապարակած «Չարենցը» ուսումնասիրությանը, նշում, որ 3 տասնամյակ անց հրատարակվում է «Եղիշե Չարենցի ստեղծագործական ուղին» հոդվածը և ապա՝ իր հուշերը մեծ բանաստեղծի մասին: Հետագայում այս 3 գործերը հրատարակվում են առանձին գրքույկով (1973թ.): Հ.Բախչինյանը մեջբերում է գրքույկի «Երկու խոսք»-ում արծածված մտքերը: Չարենցի, որպես նորարար բանաստեղծի և նոր արվեստի ստեղծման նախանձախնդիր մարդու կերպարն է ընդգծված Կարինյանի հուշերում, որոնք հետաքրքիր են նաև 20-ական թվականների գրական կյանքի հետազոտման տեսակետից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  198 42 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ173