«Գրական թերթ»- 31., «Նոր խոսք Չարենցի մասին»

«Գրական թերթ»- 31., «Նոր խոսք Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում գրախոսն անդրադառնում է չարենցագիտության զարգացման երկրորդ փուլին: Արժեքավոր ուսումնասիրություններից առանձնացնում է Ս. Աղաբաբյանի «Եղիշե Չարենց»-ը և Հրանտ Թամրազյանի ներկայացրած «Նոր» Չարենցը, որը երիտասարդ Չարենցի «անցած պատկերներին» նետած պայծառ հայացք է, գրականագիտակաան մտորում և մի ընդգրկում «Երեք երգից» միչև «Ամբոխները...»: Վ. Մնացականյանը փորձում է ճշտել, թե Չարենցի սկիզբը պետք է դիտել գրական ուղղությունների, ազդեցությունների, բանաստեղծական անորոշ տեսիլների ու երազների մթնոլորտում: Մեջբերում է տողեր Չարենցի ստեղծագործություններից: Զուգահեռներ է անցկացնում Չարենցի և Բլոկի գրական ուղու նմանության և հաղթահարած դժվարությունների մասին: Հեղինակ՝  Վազգեն Մնացականյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1444 287 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4159