Գորգ «Մեղրի»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը՝ մուգ կապույտ, ուղղանկյուն, ծայրերը՝ ելուստավոր խոշոր հորինվածքով. կարմիր ծաղկազարդ շրջանակի մեջ պատկերված են կրկնվող մուգ և բաց կապույտ գույնի ուղղանկյուններ, որոնց մեջ շագանակագույն, դեղնադարչնագույն, սպիտակ, կապույտ գույների համադրությամբ համակենտրոն աստղածաղիկներով կեռազարդ շեղանկյունիներ են: Դաշտի ելուստներում պատկերված են շրջանակված կենաց ծառեր, անկյուններում՝ ոճավորված բուսական զարդապատկերներ: Շրջանակված է երկու նեղ և մեկ լայն՝ բաց դարչնագույն ֆոնիվրա կապույտ և կարմիր, համաչափ կրկնվող ոճավորված մեղուների գոտիով: Խտությունը՝ 22 x 24 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ Բնական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  ա. Հենք՝ բուրդ, բ. Միջնաթել՝ բուրդ, գ. Խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի/Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3603