Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տակդիրների համալիր (4 հատ)՝ շրջանաձև մակերեսով, կենտրոնական դաշտն ասեղնագործված է ծաղիկների, թռչունների ոճավոր նախշապատկերներով: Օգտագործված է խառը տեխնիկա՝ գեղարվեստական հարթակար, երկկողմանի լիցք, ցողունակար, լիցք շղթայով: Եզերված են ցանցկեն, ատամնավոր ելուստներով գոտիով: Հեղինակը Էլվիրա Ղազարյանն է: Տրամագիծ (սմ)՝  40 սմ Նյութը՝  արհեստական մետաքս, մուլինե Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1995-1996 թթ. Նվիրատու՝  Անայիս Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17808- 36-39