Գորգ «Ծաղկավոր»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի հիմնագույնը մուգ կապույտ է:Դաշտի կենտրոնում՝ կարմիր հիմնագույնով շեղանկյունատիպ շրջանակում պատկերված է բուսածաղկային մի հորինվածք: Մնացած տարածքը ամբողջությամբ գեղազարդված է ճյուղատարած բուսածաղկային հորինվածքներով ու մանր, բազմաթերթ ծաղկանախշերից կազմված ծաղկաշղթաներով: Գորգն ունի ութ գոտի, որոնք բոլորն էլ գեղազարդված են բուսանախշերով: Լայն գոտին ունի շագանակագույն հիմնագույն, ծածկված է ճյուղատարած ծաղկանախշով լրացված կոկոնատիպ հորինվածքով ու դրանց մեկնդմեջ պատկերված վարդակներով: Գորգի ծայրերն ու եզրերը ավարտվում են 3,5սմ լայնությամբ բաց կարմիր գույնի շերտով ու եզրային փաթույթով: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Հայտնի չէ Լայնություն (սմ)՝  400 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  Բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան, Ուրմիա լճի ավազան՝ Համադան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1920-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9407