Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գորգադաշտի հիմնագույնը մուգ կապույտ է:Դաշտի կենտրոնում՝ կարմիր հիմնագույնով շեղանկյունատիպ շրջանակում պատկերված է բուսածաղկային մի հորինվածք: Մնացած տարածքը ամբողջությամբ գեղազարդված է ճյուղատարած բուսածաղկային հորինվածքներով ու մանր, բազմաթերթ ծաղկանախշերից կազմված ծաղկաշղթաներով: Գորգն ունի ութ գոտի, որոնք բոլորն էլ գեղազարդված են բուսանախշերով: Լայն գոտին ունի շագանակագույն հիմնագույն, ծածկված է ճյուղատարած ծաղկանախշով լրացված կոկոնատիպ հորինվածքով ու դրանց մեկնդմեջ պատկերված վարդակներով: Գորգի ծայրերն ու եզրերը ավարտվում են 3,5սմ լայնությամբ բաց կարմիր գույնի շերտով ու եզրային փաթույթով: Ունի գեղարվեստական նշանակություն:
Հեղինակ՝ Հայտնի չէԼայնություն (սմ)՝ 400Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ Բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իրան, Ուրմիա լճի ավազան՝ ՀամադանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910-1920-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 9407