Գորգ «Խնձորեսկ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «Խնձորեսկ»- դաշտը՝ ուղղանկյուն, հիմնագույնը՝ մուգ կարմիր: Բազմանիստ, երկու նույնատիպ հորինվածքով: Հորինվածքը զարդանախշված է կեռխաչերով, ոճավորված է վիշապապատկերներով: Կենտրոնում, քառանկյան մեջ դարձյալ կեռխաչեր են պատկերված: Բազմանիստ հորինվածքը լրացված է տարբեր անկյուններում գործված փոքր շեղանկյուններով: Քառանկյան ծայրերից դուրս են գալիս արծվի փետուր հիշեցնող ոճավորված ճառագայթներ: Հորինվածքի հիմնական գույներն են՝ դարչնագույն, վարդագույն, նարնջագույն, բաց կանաչ: Դաշտի առանձին անկյուններում հորինվածքից դուրս կան ծաղկաթերթիկներ: Դաշտի կենտրոնական հատվածում, գոտու մոտ գրված է 1942 թվականը: Եզրագոտին եռաշարք է. երկուսը՝ նեղ, մեկը՝ լայն: Երկու նեղ գոտիների վրա ոճավորված բուսական զարդանախշ է, իսկ կենտրոնի վրա համաչափ կրկնվող, իրար հանդիպակաց ատամնավոր զարդանախշեր են: Եզրագոտու գույներն են՝ կարմիր, սև, շագանակագույն: Գույները՝ բնական և արհեստական: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942 թ. Չափս՝  220 x 130 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1771-6