Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ՝ խառը տիպի, ձևով ուղղանկյուն, դաշտը՝ նույնպես ուղղանկյուն, գույնը՝ մուգ բալագույն, կենտրոնում օվալաձև մեդալյոնով, որի անկյունները ոճավորված են և չորս կողմերում պատկերված են կենաց ծառեր: Մեդալյոնի ներսում՝ կենտրոնում հավերժության պատկեր է, շուրջը՝ ծաղկաշղթա, անկյուններում ոճավորված կենդանական զարդանախշերով: Մեդալյոնից դուրս, դաշտի չորս անկյուններում բուսական և կենդանական զարդանախշեր են և կենաց ծառի պատկերներ: Օգտագործված են հիմնականում վարդագույն, կանաչ, կապույտ, դարչնագույն, դեղին, ծիրանագույն, մոխրագույն, սպիտակ գույները: Հենքի թելը և միջնաթելը վարդագույն են: Եզրագոտին կազմված է վեց նեղ շերտերից. երկուսը՝ ուղիղ, երկուսը՝ զիգզագ, երկուսը՝ ատամնավոր: Գույները քիմիական են: Գորգագործը Սոնա Արզումանյանն է: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  230 x 138 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17691