Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ողջ մակերեսով պատկերված է պատից կախված գորգ: Գորգի կենտրոնական դաշտը, ինչպես նաև զարդագոտիները հարդարված են խոշոր բուսանախշերով: Դաշտի վրա կա արձանագրություն, երևում է միայն երկու շարք: Գորգին առընթեր դրված թախտի վրա գորգ է գցված, որի դաշտի վրա պատկերված է աստիճանաձև եզրեր ունեցող երկու խոշոր շեղանկյուններ: Դաշտի ազատ մնացած մասը հարդարված է սլաքաձև նախշերով, ութաթերթ վարդակներով և մարդապատկերներով: Ունի երեք եզրագոտի, որոնք հարդարված են վարդակներով և խաչապատկերներով: Գորգի վրա թիկանաբարձին թիկնած է մտածկոտ հայացքով մի տիկին: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 20-30-ական թթ. Չափս՝  9*6.5 Նկարիչ՝  Գաբրիել Իսահովի Սաֆարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436