Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Սլայդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնով գորգադաշտը հարդարված է երեք խոշոր զարդաշրջանակով, որոնց կենտրոնում ամփոփված են աստղաձև փոքրիկ վարդակներ: Զարդաշրջանակները հորիզոնական ուղղությամբ ձգվող քառանկյուն հավելվածներ ունեն, որոնք Տ-աձև զույգ պատկերներով են հարդարված: Դաշտը լրացված է խոյաձև հորինվածքներով և փոքրիկ շեղանկյուն շրջանակներով: Ունի երեք եզրագոտի. ներքինն ու արտաքինը ատամնավոր եզրերով իրար ագուցված գունաշերտեր են, կենտրոնականը՝ դեղին հիմնագույնի վրա աստղանախշերի շարան:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982թ.Չափս՝ 3*4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4854/383
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-346